Միասին կերտե՛նք լավագույն մասնագետներին
Լրացրեք հայտը և մեր մասնագետը կկապվի Ձեզ հետ
Հավաստագրման ճանապարհի քո առաջին օգնականը
Դասընթացների ընտրություն
ՇՄԶ կրեդիտների հաշվում
Փաթեթի հավաքագրում
Բուժաշխատողների ռեգիստրում գրանցում
Հավաստագրում
Դասընթացների ընտրություն
  • Բուժքույրական գործի կազմակերպում 140/98 ՇՄԶ
  • Ավագ բուժաշխատողների համար նախատեսված ծրագիր ՝
    դասընթացներ , կոնֆերանսներ , գիտագործնական սեմինարներ՝
    220/154 ՇՄԶ
  • Ավագ բուժաշխատողների համար նախատեսված ծրագիր ՝
    դասընթացներ , կոնֆերանսներ , գիտագործնական սեմինարներ՝
    220/154 ՇՄԶ
  • Դեղագործների համար նախատեսված ծրագիր ՝ 100/70 ՇՄԶ
ՇՄԶ կրեդիտների հաշվում
Իրականացվում է բուժաշխատողի ՇՄԶ Կրեդիտների վերլուծություն և
չբավարարող միավորների մասով խորհրդատվություն ՝ համապատասխան
ծրագրի ընտրություն ՀՀ առողջապահական համակարգում տարբեր
կազմակերպիչների կողմից կազմակերպվող ՇՄԶ կրեդիտավորված ծրագրերի
շրջանակներում։
Փաթեթի հավաքագրում
  • Ավագ բուժաշխատողի փաթեթում (բժիշկ) պետք է ներառված լինի
    տեսական, գործնական, ԷՈՒՆ միավորներ ։
    Գործնական՝ նվազագույնը 5 միավոր
    ԷՈՒՆ՝ նվազագույնը 5, առավելագույնը 40
    Տեսական՝ 210/140 ։
  • Միջին բուժաշխատողի փաթեթում (բուժքույր) պետք է ներառված
    լինի տեսական, գործնական, ԷՈՒՆ միավորներ ։
    Գործնական՝ նվազագույնը 5 միավոր
    ԷՈՒՆ՝ նվազագույնը 5, առավելագույնը 30
    Տեսական՝ 130/80 ։
  • Դեղագետի փաթեթում պետք է ներառված լինի տեսական,
    գործնական, ԷՈՒՆ միավորներ ։
    Գործնական՝ նվազագույնը 5 միավոր
    ԷՈՒՆ՝ նվազագույնը 5, առավելագույնը 40
    Տեսական՝ 150/98 ։
  • Դեղագործի փաթեթում պետք է ներառված լինի տեսական,
    գործնական, ԷՈՒՆ միավորներ ։
    Գործնական՝ նվազագույնը 5 միավոր
    ԷՈՒՆ՝ նվազագույնը 5, առավելագույնը 30
    Տեսական՝ 90/65 ։
Բուժաշխատողների ռեգիստրում գրանցում
Ըստ ՀՀ օրենսդրության ռեգիստրում շտեմարանի ձևավորումից հետո,
Էլեկտրոնային առողջապահության համակարգում չի կարող գործունեություն
իրականացնել այն բուժաշխատողը, ով Ռեգիստրում չունի հաստատված
գրանցում և հաշիվ։
Հավաստագրում
Անհրաժեշտ միավորները հավաքագրումից և բուժաշխատողների
ռեգիստրում գրանցումից հետո ներկայացվում է համապատասխան
հավաստագրման կամ թեստավորման հայտ , կախված տվյալ բուժաշխատողի
աշխատանքային փորձից։
Հայտը ընդունվում կամ մերժվում է լիազոր մարմնի ՝ ԱԱԻ կողմից կայացված
որոշման հիմման վրա ։
Մեր մասին
Pharm Training Center ՈՒԿ հիմնադրվել է 2019 թվականին և առ այսօր շարունակում է
իր գործունեությունը առողջապահական համակարգի մասնագետների համար ,
մասնագիտական զարգացման ծրագրեր կազմակերպելով ։ Իր գործունեության
ընթացքում վերապատրաստել է ավելի քան 10000 դեղագետ / դեղագործ ։
Կազմակերպել է 3 համահայկական օլիմպիադա , 6 գիտագործնական կոնֆերանսներ
դեղագետ/դեղագործների համար ։ Այժմ իրականացնում ենք «Հավաստագրման
ճանապարհին քո՛ առաջին օգնականը» ծառայությունը , որը ստեղծված է աջակցելու
յուրաքանչյուր բուժաշխատողի , ով ունի շարունակական մասնագիտական
զարգացման միավորների պակաս և հավաստագրման կարիք ։ Հավատարիմ մնալով
մեր կարգախոսին միասին կերտում ենք լավագույն մասնագետներին ։
Մեզ վստահում են
Հետադարձ Կապ
+374 91 010 777
© All Rights Reserved.
Made on
Tilda