Pharm Training Center-ը Հայաստանի առաջատար շարունակական մասնագիտական զարգացման (Continuing Professional Development – CPD) կրթական կազմակերպություններից է, որի առաքելությունն է առողջապահության ոլորտի մասնագետների մասնագիտական կարողությունների զարգացումը՝ բարձրորակ կրթության, վերապատրաստումների, հավաստագրման աջակցության և մասնագիտական զարգացման ծրագրերի միջոցով։
Հիմնադրվելով 2019 թվականին՝ կազմակերպությունը դարձել է վստահելի գործընկեր դեղագետների, դեղագործների, բժիշկների, բուժքույրերի և առողջապահության այլ մասնագետների համար՝ աջակցելով նրանց շարունակական կրթությանը, մասնագիտական զարգացմանը և պետական լիցենզավորման ու հավաստագրման պահանջների կատարմանը։
Մեր համոզմամբ՝ որակյալ առողջապահությունը սկսվում է կրթված և շարունակաբար զարգացող մասնագետից։ Այդ պատճառով մեր գործունեության հիմքում դրված է ապացուցողական բժշկության վրա հիմնված կրթությունը, շարունակական մասնագիտական զարգացումը, հիվանդի անվտանգության մշակույթի ձևավորումը և առողջապահական ծառայությունների որակի շարունակական բարելավումը։
Իր գործունեության ընթացքում Pharm Training Center-ը կազմակերպել և իրականացրել է վերապատրաստումներ ավելի քան 10,000 դեղագետների և դեղագործների համար՝ ապահովելով ազգային չափանիշներին համապատասխան շարունակական մասնագիտական կրթություն։
Բացի վերապատրաստումներից, կազմակերպությունը նախաձեռնել և իրականացրել է Հայաստանի մասշտաբով 3 դեղագործական օլիմպիադա և 10 գիտագործնական համաժողով, որոնք միավորել են առողջապահության ոլորտի մասնագետներին, գիտնականներին և ոլորտի առաջատար փորձագետներին՝ փորձի փոխանակման և նորագույն գիտելիքների տարածման նպատակով։
Այսօր Pharm Training Center-ը տրամադրում է առողջապահության մասնագետների մասնագիտական զարգացման ամբողջական ծառայություններ, ներառյալ՝ շարունակական մասնագիտական զարգացման (CPD) ծրագրերի կազմակերպում, հավատարմագրված կրթական դասընթացների իրականացում, անհատական կրթական պլանների մշակում, շարունակական կրթության կրեդիտների գնահատում, խորհրդատվություն պետական ռեգիստրում գրանցման գործընթացում, մասնագիտական հավաստագրման և լիցենզավորման փաստաթղթերի պատրաստման աջակցություն, կրթական խորհրդատվություն առողջապահական կազմակերպությունների համար։
Կազմակերպությունը ձևավորել է փորձառու դասախոսների, ոլորտային փորձագետների, մարզային համակարգողների և գործընկեր առողջապահական կազմակերպությունների լայն ցանց, ինչը հնարավորություն է տալիս իրականացնել կրթական ծրագրեր ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի մարզերում։
Pharm Training Center-ը մեծ կարևորություն է տալիս կրթական նորարարություններին։ Կազմակերպությունը մշտապես ներդնում է ժամանակակից ուսուցման մեթոդաբանություններ, զարգացնում թվային կրթական գործիքներ և խրախուսում է կարողությունների վրա հիմնված ուսուցումը՝ համապատասխան միջազգային լավագույն փորձին։
Հայ և միջազգային փորձագետների հետ համագործակցության շնորհիվ կազմակերպությունը նպաստում է առողջապահական ծառայությունների որակի բարելավմանը, հիվանդի անվտանգության բարձրացմանը և առողջապահության մասնագետների մասնագիտական ներուժի զարգացմանը։
Մեր տեսլականը. Դառնալ Հարավային Կովկասի առաջատար առողջապահական կրթական կազմակերպությունը՝ ստեղծելով շարունակական մասնագիտական զարգացման կայուն համակարգ, որը կբարձրացնի բուժաշխատողների կարողությունները և կնպաստի բնակչության առողջության բարելավմանը։
Մեր առաքելությունը. «Միասին ձևավորում ենք ավելի ուժեղ և ավելի պրոֆեսիոնալ առողջապահություն»։